worthy, proper, suitable, fit;
cheap;
dignity;
right, equity, justice;
—է, it suits, it befits, it is necessary;
ոչ է —, it is not just, necessary, convenient;
— համարել, to judge worthy;
to deign;
ոչ — համարիլ, to disdain, to judge unworthy;
— ինչ էր, was it necessary ? — եւ իրաւ է, it is just to, fit;
յարժանս ou — տալ կաճառել՝ գնել, to give, to sell, to buy cheap or cheaply.
τὸ ἅξιον, δέον, καθήκον, ἁνῆκον, ἕνον dignum, debitum, quod licet, officium, conveniens Որ ինչ երեւի արժել. որ ինչ պա՛րտն է. իրաւացին. օրինաւորն. յանկաւոր. կարեւոր. պատշաճն. վայելչականն. (իսկ պ. էրզան՝ է արժան, եւ արժանի, եւ աժան այսինքն դիւրագին. լծ. եւ յն. ա՛քսիօն)
Կշռեա՛ ինձ զարժանն բաւականութեամբ։ Բայց աղէ՛ զարժանն իսկ։ Մի՛ առաւել ինչ խորհել քան զարժանն խորհելոյ։ Այն է արժանն։ Հրաման տալ քեզ զարժանն.եւ այլն։
Ոչ ոք կարէ ասել զարժանն զնորա զամենազօր մեծութեանն. (Յճխ. ՟Բ։)
Ոչ կանխեալ գիտացեալ ձեր զարժանն. (Ագաթ.։)
Զպատեհն եւ զարժանն առնեմք. (Փարպ.։)
Հատուցից նոցա զարժանն. (Խոր. ՟Բ 30։)
Առաքինութիւնք, եւ վճարմունք ուղղութեանց, եւ որք ասին առ իմաստասէրս՝ արժանք. այսինքն պատշաճք. (Փիլ. այլաբ.։)
Բիւր ոտիքս ծախեաց փիլիսոփոսն երկայնաբանութեամբ, զի կարտսցէ ցուցանել թէ զինչ իցէ արժանն։ Զարժանն եւ զիրաւն եւ զօգուտն եւ զդէպն ամենայն առաքինութեանց՝ սակաւ եւ յայտնի բանւք ուսոյց մեզ Քրիստոս. (Ոսկ. մ. ՟Ա 1։)
որպէս Արժանաւոր ինչ. որ եւ ասի ԱՐԺԱՆԻՔ.
Արժանպատիւ։ Արժան երկիւղ. (Փարպ.։)
Արժան խրատ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)
Արժան պատուհաս. (Լմբ. պտրգ.։)
Կրեաց զարժան պատուհասն. (Եսթ. ՟Ժ՟Զ 6.) ա՛յլձ. զանարժան. յն. զանբուժելի։
Զարժան սովորութիւնն կատարել զաւուրս ՟Լ. ըստ օրինացն. (ՃՃ.։)
ἅξιος, ἁξία estimabilis, valor իբր Արժօղ. եւ արժեալ. եւ Արժէք. եւ Դիւրագին. ռմկ. աժան.
Տւեալ զլոմայսն՝ ասէ, տուք ինձ զարժան հացիկն. (Ճ. ՟Ժ.։)
Քան զարժանն ի վայր արկանէ զգինսն։ Ի վայր ջանան արկանել քան զի՛նչ արժէ վաճառն. (Ոսկ. յհ. ՟Բ 14։)
Ոչ յոլովագոյն գին հատանել ջանասցի, այլ իբրու պարզագոյն ի նոյն արժանսն. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)
Առնէր վաճառականութիւն ձիթոյ, եւ յարժանս տայր, եւ յեկեղեցիսն Աստուծոյ առանց գնոյ. (Ճ. ՟Բ.։)
իբր Արժանի.
Ծանր էր, եւ արժան մեղադրութեան. (Փարպ.։)
Որդեգրութեան լիցուք արժանս. (Շար.։)
Զամենեսեան զձեզ սպաննեմ, որպէս եւ արժան(ի) իսկ էք. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)
ԱՐԺԱՆ. գ. որպէս Արժանաւորութիւն. ἁξία dignitas որ եւ ասի ԱՐԺԱՆԻՔ.
Արա՛ զսուգն ըստ արժանի. (Սիր. ՟Լ՟Ը 18։)
Ըստ արժանի սրբութեան քում վայելէ. (Շար.։)
Ոչ ունիմ արժանք եւ համարձակութիւն բնաւին հայել ի քեզ. (Բենիկ.։)
Ըստ արժանի մեծ վաստակոցն, կամ գործոց իւրոց, կամ հոգեւոր մարդկան, կամ թագաւորի. (Փարպ.։)
Ըստ արժանի հօրն դրուատից. (Խոր. ՟Գ 67։)
Ըստ արժանի սմա պատրաստէ զանձն իւր. (Եղիշ. հայր մեր.։)
Արար նմա տուն ըստ նմին արժանի. (Իմաստ. ՟Ժ՟Գ 15։) իմա՛ որպէս յն. արժանի՝ այսինքն արժանաւոր նմին։
Որք առ իս բերիք ըստ արժանի իմում։ Առաւել քան զարժանս իմ. (Լմբ. պտրգ.։)
Պօղոս ըստ իւրում արժանին առնու զնոյն, եւ ստեփաննոս ըստ իւրում. (Լմբ. սղ.։)
Իրաւունք. օրէնք. արդարութիւն. Եւ այն յԱստուծոյ արժանիցն յիրաւ լինի. Եղնիկ։
Ես իսկ գիտեմ զարեաց աշխարհի զկարգ եւ զարժանն. (Փարպ.։)
Քանզի արժանն տանէր զնա ի տեղի հատուցմանն. (Խոր. ՟Գ. 17։)
Զի ձգէր զնոսա արժանն յայնր ջախճանի տագնապ. (Իմ. ՟Ժ՟Թ 4.) յն. արժանաւորն հարկ յայնվախճան։
Ըստ արժանի անուանն՝ եւ տեսակ դիտակին. (Յհ. կթ.։)
ԸՍՏ ԱՐԺԱՆԻ, կամ ԸՍՏ ԱՐԺԱՆՆ. ՅԱՐԺԱՆՆ. իբր մ. որպէս Ըստ արժանեաց. ըստ իրաւանց. ըստ պատշաճի, ի դէպ. արժանապէս. արդարապէս. վայելչապէս.
Եւ ոչ զկոչեցեալ բարեկամն ընկալցի ըստ արժանի ի պարսից արքայէ։ Զիրաւացի պատուհաս վրէժխնդրութեան ըստ արժանին յանձին իւրում կրէր. (Յհ. կթ.։)
Ունէին ստացուածս հայրենիս ըստ արժան բաւականին. (Եղիշ. ՟Ը։)
Զոր ըստ արժանն վարեցի Ճշմարտել։ Ոչ ըստ արժանն զնորայն արժանապէս ասել. (Մագ. ՟Ժ՟Դ։)
Այլ եւ եղբարքն ե՛վ յարժան ե՛վ իմաստնաբար զայս առնէին. (Ոսկ. գծ.։)
Առ ի վայելել զնա ըստ արժանի. (Ոսկ. յհ. ՟Ա 18.) յն. վարել ի կարեւոր պէտս կամ ի հարկաւոր ծառայութիւն։
Իսկ ՅԱՐԺԱՆԻ, մ. cf. ԱՐԺԱՆԻ։
դիմ. ԱՐԺԱՆ Է. դիմ. ἁξιόν ἑστι, ἕξεστι dignum est, licet, convenit, θέμις, θεμίτον ἑστι jus, fas, fas est Պարտ եւ պատշաճ է. օրէն է. վայե՛լ է. անկ է. ի ճահ է. օգտէ.
Որ երդնու յոսկին կամ ի պատարագն, արժան է։ Տայ ի կողմանց, ուստի արժան իցէ։ Խօսէին զայն ինչ՝ զոր ոչ էր արժան։ Զգուշանալ արժան է։ Ո՛չ է արժան գործել ի շաբաթու։ Ո՛չ արժան ո՛չ պատշաճ մերոյ չափոյ հասակի կեղծաւորութեամբ մտանել։ Ո՛չ է առնն բանսարկուի արժան ի տան թագաւորին լինել.եւ այլն։
Սկսանիմ աստի, ուստի սկսանելն արժան է. (Շ. թղթ.։)
Զոր քննել արժան է. (Լմբ. ստիպ.։)
Արժան էր՝ թէ վաղուց էիր դու վախճանեալ ի տանջանացդ. (Ագաթ.։)
Երեքերեւեան տեսութեամբն, որպէս արժանն է, զմայլեալս. (Դիոն. երկն.։)
ԱՐԺԱՆ Է. այսինքն Արժէ.
Տացէ ինձ զայրն արծաթոյ, որչափ եւ արժան իցէ։ Գնեցից արծաթոյ՝ որքան արժան իցէ. յն. արժանաւոր արծաթով. (Ծն. ՟Ի՟Գ 9։ ՟Ա մն. ՟Ի՟Ա 24։)
Կապիճ մի ցորեան էր դենարի միոջ արժան. (Լմբ. յայտն.։)
ԱՐԺԱՆՔ. Իբր կնիք արժեցուցիչ դրամոյ. cf. ԱՐԺԱՆԵՄ։
• , ի հլ. «պատշաճ և վայելուչ բա-նը» ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. ա. 1. «արժանիք, արժանաւորութիւն» Սիր. լը. 18, Իմ. ժգ. 15. «իրաւունք, արդարութիւն» Եզն. որից արժան է «վայելուչ է, յարմար է» ՍԳր. Ագաթ. տռ-ժանանալ Ագաթ. արժանապէս Իմ. ժզ. 1. Ա. թես. բ. 12. Կոչ. ժզ. արժանաւոր ՍԳր. Ագաթ. Իւս. պտմ. Վեցօր. արժանաւորել Առաթ. ար-ժանաւորութիւն Ագաթ. Վեցօր. արժանի ՍԳր, Բուզ. Սեբեր. Ոսկ. Վեցօր. անարժան, ի և ի-ա հլ. ՍԳր. Ոսկ. Ագաթ. Կորիւն. Բուզ. Եզն. անարժանութիւն ՍԳր. Ագաթ. Ոսկ. յետին և յունարէնի վրայ ձևուած են՝ արժանահաւատ =յն. ἀέιότιστος, արժանապատիւ= ձέιá. τιμος, արժանապարտ= αζιόγρεως, արժանա-յաղթ= ἀζιόνιϰος և նմաններ։ Նոր բառեր են արժանայիշատակ, արժանապատւութիւն ևն։-Բառես երերորդ առումը դրամական է. որից ունինք արժանք «դրամի վրայի կնիքը» և արժանել «դրամը կնքել և արժէքը որոշել» Ոսկ. մ. ա. 11. արժան է «կարժէ, գին ունի» Ծն. իգ. 9. Ա. մնաց. իա. 24. արժանի «գին ու-նեցող, արժող» Սեբեր. արժան «դիւրագին, է-ժան» Ճառընտ. Ոսկ. յհ. բ. 14 ևն. այս միև-նոյն բառն է՝ որ ր-ի յապաւումով դարձել է խժան, յաժան, աժանք. ինչ. Լմբ. ժբ. մարգ. էջ 113 (Յովել. գ. 6) «Զմանկունս եբրայեցիս ոնէին յաժան»։ Նոր գրականում բառիս երկու առումների համար առանձին տարբերութիւն ռնելով՝ գործածւում է արժան «վայելուչ» և աժան (արևմտեան գրական), էժան (բայց նաև արժան՝ արևելեան գրական) «դիւրա-գին»։ Ըստ այսմ ունինք (ա կամ է նախաձայ-նով) էժանագին, էժանանոց, էժանանալ, է-ժանութիւն ևն։
• -Պհլ. aržān «արժան, արժանի», որ աահուած է margaržān «մահու արժանի» բարդի մէջ, aržānīh «արժանիք, արժա-նաւորութիւն», aržānīk «արժանի, արժա-նաւոր», պազենդ. arzāni «արժանիք», պրս. [arabic word] arzān «արժանի, արժանաւոր. 2. ռիւրագին, էժան», arzāni «արժանաւորու-թիւն». մեր բառը իր կրկին նշանակութիւննե-րով էլ փոխառեալ է իրանեանից, որից են նաև ասոր. [arabic word] arzān, քրդ. erzan «է-ժան», արևել. թրք. arzanlik «առատութիւն»։ Տե՛ս նաև յաջորդ բառը։-Հիւբշ. 92։
• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ։ ՆՀԲ յիշում է պրս. էրզան և լծորդ է դնում յն. ἀšιον «արժանի»։ Gosche 38 սանս arh, զնդ. arəla, պրս. arǰ, arzani ևն։ Karst, Յուշարձ. 401 սումեր. garza «օրէնք, հրաման», garzi «արդար» բա-ռերի հետ։
• ԳՒՌ.-Ախց. Ակն. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. աժան, Ասլ. աժա՛, Ջղ. յերժան, յեժժան, յեժան. Երև. Մրղ. Սլմ. Տփ. էժան, Ղրբ. է՛ժան, ի՛ժան, Շմ. էյժան, Ալշ. Մշ. յէժան, Ոզմ. հեժան, Ագլ. Վն. էժmն, Մկ. հէ-ժmն, Տիգ. էժժmն, Գոր. ի՛ժան, Հմշ. էժօն. այս բոլորը նշանակում են «դիւրագին»։ Գրա-կան փոխառութիւն է արժանի՝ որ տեղ տեղ գտնում ենք գաւառականներում։ Սրանցից դուրս ունինք նաև Մշ. աժնեկ, Տփ. ա՛րժնիկ, որոնք երևան են հանում հին հյ. *արժանիկ ձևը։ Այս բառը թէև աւանդուած չէ գրաբար գրականութիւնից, բայց անշուշտ հնապէս գո-յութիւն ունէր, որովհետև ներկայացնում է ճիշտ պհլ. arzānīk «արժանի» բառը, որից փոխառեալ է։